ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սահմանը պահելու փոխարեն ոստիկան են պահում

Սահմանը պահելու փոխարեն ոստիկան են պահում
23.05.2023 | 22:41

Երբ ասում են, թե փող չկա ուժեղ բանակ ունենալու համար, դրա համար էլ ստիպված է հանձնել, ապա նայեք ներկայիս ոստիկանությանը, նրանց հատուկ համազգեստներին, հատուկ միջոցներին ու առավելապես պարեկային ծառայության թանկարժեք մեքենաներին ու տեխնիկական հագեցվածությանը: ՈՒ թող պարզ դառնա, որ իրականում հսկայական ֆինանսական միջոցներ կան, բայց, սահմանները ամրացնելու փոխարեն, դրանով իրենց իշխանությունն են ամրապնդում:

Ձեզ ստում են, որպեսզի, սահմանը պահելու փոխարեն, ոստիկան պահեն, ոստիկանն էլ ռեժիմը պահի:

Ցանկացած ռեժիմ հիմնվում է հենց ոստիկանության վրա:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 6796

Մեկնաբանություններ